Последние новости

Զբոսաշրջության զարգացումը Հայաստանում

Սուսաննա Սաֆարյան. 7 ամսվա ընթացքում տուրիզմի աճը կազմել է 12,1 տոկոս

2019-09-05 13:12

Տուրիզմի աճը յոթ ամսում, անցյալ տարվա համեմատ, կազմել է 12,1 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ այցելությունների ընդհանուր աճը կազմել է 12,3 տոկոս։

  • Գնել Սանոսյան. Գեղարքունիքը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն

    2019-05-11 13:56

    «Հայաստանի Գեղարքունքը մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով աշխարհում քաղցրահամ ջրի խնդիրները և օրեցօր մեծացող դերը, Գեղարքունիքի մարզը դառնալու է ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի կարևոր շրջաններից մեկը»,-Գավառում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

  • Ներկայացվել է Ենոքավանի զարգացման ռազմավարությունը

    2019-03-25 10:33

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 24-ին, այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության լրատվական ծառայությունից։